AM
20 Նոյեմբեր 2025 - 07:04 AMT

Պապոյանն ու Կվրիվիշվիլին անդրադարձել են տրանսպորտային համագործակցությանը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Թբիլիսիում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ հանդիպմանը քննարկել է համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Դիտարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում փոխգործակցության հնարավորությունները։

Երկու երկրների տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ նույնպես կայացել է կարծիքների փոխանակում։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։