AM
20 Նոյեմբեր 2025 - 14:39 AMT

Պապոյան․ ՀՆԱ աճը 3-րդ եռամսյակում նախորդ տարվա համեմատ կազմել է 6․2%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2025 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2%-ով։

«Հայաստանի ՀՆԱ աճը 2025թ․ երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6․2%։

Շարունակում ենք գտնվել 2025թ. բյուջեում և միջազգային կառույցների կողմից կանխատեսված տնտեսական աճից բարձր աճի միջավայրում»,–գրել է նա։