AM
21 Նոյեմբեր 2025 - 07:39 AMT

Խուդաթյան․ 475 կմ ճանապարհ է կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 2025 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ Հանրապետության տարբեր հատվածներում կառուցել, վերակառուցել, հիմնանորոգել և նորոգել է 475 կմ ճանապարհ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Շինարարական աշխատանքները բազմաթիվ հատվածներում ընթացքի մեջ են»,-նշել է նա