AM
21 Նոյեմբեր 2025 - 13:05 AMT

Մաթևոսյան․ ՀՀ–ն COP30-ի շրջանակում ստորագրել է կարևոր փաստաթղթեր

ՀՀ–ն Բրազիլիայում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ՝ COP30 հանդիպման շրջանակում կարևոր փաստաթղթեր է ստորագրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նա նշել է, որ այցը հագեցած է եղել երկկողմ հանդիպումներով ու բովանդակալից օրակարգով։

«Բարձր մակարդակի միջոցառումներին ներկայացրեցինք 2026 թվականին Հայաստանում հյուընկալվող ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի 17-րդ համաժողովի՝ CoP17-ի օրակարգը, մեր երկրի տեսլականը և նախաձեռնությունները։ Այցի շրջանակում ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք նոր հնարավորություններ կբացեն ապագա համագործակցությունների համար»,–ասվում է գրառման մեջ։

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովն անցկացվելու է Երևանում 2026–ի հոկտեմբերին։