Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը, որի հետ քննարկվել են տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Առանձին անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում փոխգործակցության, գյուղատնտեսական արտադրանքի անխափան արտահանումների կազմակերպման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, բուսասանիտարիայի ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։
Առավել հեռանկարային ուղղությունների թվում կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացումը։
Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2025 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2%-ով։






