Արդեն մի քանի օր է Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը և փաստաբանն ահազանգում են նրա առողջական վիճակի վատթարացման մասին, հայտնում են, որ նա այլևս քայլել չի կարողանում։ Կինը՝ Լինդա Էուլջեքյանը, պատմել է, որ չնայած ոտքերի ցավին և սրտի հետ կապված խնդիրներին, բանտապահները հրաժարվում են տրամադրել բժշկի նշանակած դեղերը։
ՄԻՊ-ից, ի պատասխան հարցման, պատասխանել են, թե Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի, այդ թվում՝ Վիգեն Էուլջեքչյանի իրավունքների պաշտպանության հարցերը շարունակում են գտնվել պաշտպանի ուշադրության կենտրոնում. իրականացվում են համապատասխան քայլեր, սակայն հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն, հայտնում է «Փաստինֆոն»։
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացրել են. «Դրանց մանրամասները խորհրդապահական են՝ ելնելով հարցի զգայունությունից։ Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ ՄԻՊ աշխատակազմը Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքի, ինչպես նաև փաստաբանի հետ պարբերաբար կապի մեջ է: Նրանց կողմից բարձրացված տարաբնույթ խնդիրներ (իրավական, սոցիալական և այլն) Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների շրջանակում պարբերաբար հասցեավորվում են: Տեղեկացնենք նաև, որ հրապարակման ենթակա այլ տեղեկատվության առկայության դեպքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես կգա հրապարակային»:
Վիգեն Էուլջեքյանը գերեվարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմn ավարտվելուց հետո, երբ նա և լիբանանահայ Մարալ Նաջարյանը Շուշի ուղևորվելու ճանապարհին։






