AM
22 Նոյեմբեր 2025 - 08:21 AMT

Կարապետյանը` ՀԿԾՀ նախագահին․ Թեման մի շեղիր և իջեցրու սակագինը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ 2018-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերը Հայաստանի էլեկտրական ցանցերի բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները հեռացվել են ՀԷՑ-ի սերվերից։

«ՀՀԿԾՀ նախագահը հայտարարել է, որ ՀԷՑ-ի լույսի ցուցմունքների բազան 1 տարի առաջ բազայից ջնջվել է… Մի քիչ մոռացել է հավելել, որ իմ ՀԷՑ–ում ներգրավվելուց հետո այն վերականգնվել է ամսական տվյալներով։

Թեման մի շեղի պարոն Մեսրոպյան, և իջեցրու սակագինը»,- գրել է նա։

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: