AM
22 Նոյեմբեր 2025 - 09:01 AMT

«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը վերականգնվել է

Քաղավիացիայի կոմիտեն վերականգնել է «Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը: Այդ մասին ասվում է ՔԱԿ-ի կայքում:

Դա այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիափոխադրող չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել:

Ըստ ՕՇՎ տալու կարգի՝ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր: Քանի որ «ՀԱՈւ»-ն նման օդանավ չուներ դեռ այս տարվա գարնանից, ՔԱԿ-ը նրա վկայականի գործողությունը կասեցրել էր 6 ամսով: Ընդ որում՝ «ՀԱՈւ»-ի այս վկայականն ուժի մեջ է մինչեւ 2040 թ. հոկտեմբեր:

2025–ի մայիսի 6-ին կոմիտեն կասեցրել էր «ՀԱՈւ»-ի ՕՇՎ-ի գործողությունը՝ վեցամսյա ժամկետով։