AM
12 June 2009 - 17:14 AMT

Հայաստանի տրանսպորտի նախարարությունը նախատեսում է օրենսդրական փոփոխություններ կատարել կապի ոլորտում

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում հունիսի 12-ին կայացավ գերատեսչության նախաձեռնությամբ ստեղծված կապի ոլորտի խնդիրները կարգավողող աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցում էին ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կազամակերպությունների ներկայացուցիչներն ու պատասխանատուները, հաղորդում է տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, խմբի ստեղծումը պայմանավորված է ոլորտի առջեւ ծառացած բազում խնդիրների լուծման եւ կապի ոլորտի զարգացման նպատակով: Գ.Սարգսյանը հույս հայտնեց, որ աշխատանքային խումբը կաշխատի բաց եւ արդյունավետ: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստվում է առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կատարել կապի ոլորտում, ինչի համար ակնկալվում է ոչ միայն պետական մարմինների, այլեւ մասնավոր կազմակերպությունների աջակցությունը եւ առաջարկությունները:
Աշխատանքային խմբի գործունեությունը ղեկավարող ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վալտեր Մարությանը մասնակիցերին հորդորեց աշխատել փոխըմբռնման եւ փոխհամագործակցության մթնոլորտում: Նա նշեց կապի ոլորտում տեղ գտած մի շարք խնդիրներ, այդ թվում` օրենսդրական դաշտի անկատարությունն ու մարզային կապի անմխիթար վիճակը: