AM
22 Նոյեմբեր 2025 - 10:37 AMT

ՀԾԿՀ ղեկավար․ Չենք կարող հոսանքի սակագները տարվա կեսից ինքնանպատակ իջեցնել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն արձագանքել է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման առաջարկին՝ լրագրողների հետ զրույցում այն անվանելով թույլ և մանիպուլյացիոն, հայտնում է Panorama.am-ը։

«Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վերաբերյալ նրանց առաջարկը թույլ և մանիպուլյացիոն առաջարկություն էր: Խոսքը միայն գոմարի մասին չէ։ Մենք չենք կարող սակագները տարվա կեսից ինքնանպատակ, ինչ-որ մեկի քմահաճություններից ելնելով, իջեցնել։

Ավելի վաղ«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ հոսանքի գինը իջեցնելու իրենց առաջարկը մերժվել է:

Տարվա վերջում ենք ամփոփում սակագները։ Պետք է հասկանալ, թե գործոններն ինչպիսի ազդեցություն են ունենալու, կարո՞ղ ենք նվազեցնել սակագինը, նվազեցնելուց հետո 1-3 տարի այս սակագինը կարո՞ղ ենք պահել, ոչ 6 ամիսը մեկ բարձրացնել կամ իջեցնել՝ ազգաբնակչյությանը հոգեբանական ծանր վիճակի մեջ դնել»,- նշել է Մեսրոպյանը։

Նրա գնահատմամբ՝ խոսքը եղել է ընդամենը 0.02 դրամի նվազման մասին, ինչը ամսական կտրվածքով միջին հայաստանյան ընտանիքի ծախսերին կարող էր ազդել ընդամենը 40-50 դրամով։

Ավելի վաղ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ իրենց առաջարկը մերժվել է՝ չնայած այն հանգամանքին, որ համակարգում գրանցվել են խնայողություններ և կորուստների նվազում, ինչը, ըստ իրենց հաշվարկների, բերել էր 3.6 միլիարդ դրամի դրական հաշվեկշռի։

Նարեկ Կարապետյանն ավելի վաղ ասել էր․ «Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։ Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչու է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել»։