Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփվել են։ Այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ըստ արդյունքների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12, իսկ «Մայր Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։
Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 16-ին։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք էր հայտնել, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները «կարևոր լիցք են Մայր Աթոռն ազատելու համար», և որ «ժողովուրդը հաղթելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում»։






