Նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը շեշտել է, որ Հայաստանի համար Ռումինիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը մեծ կարևորություն ունի՝ հիմնված երկու ժողովուրդների միջև ձևավորված դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։
Նա նաև ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու նախաձեռնությունները։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։






