AM
25 Նոյեմբեր 2025 - 08:07 AMT

Թրաֆիքինգի նոր դրսևորումները պահանջում են ավելի համակարգված գործողություններ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, որը նվիրված է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ՄԱԿ Գործողությունների գլոբալ ծրագրի իրականացման գնահատմանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ թեև այս ծրագրի շրջանակում արձանագրվել է առաջընթաց, այնուամենայնիվ, թրաֆիքինգի նոր և զարգացող ձևերը ընդգծում են ոլորտում կայուն և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը, հայտնում է ՀՀ ներկայացուցչությունը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը լիովին հանձնառու է մարդկանց թրաֆիքինգի բոլոր տեսակների վերացմանը՝ ներկայացնելով ազգային մակարդակում արձանագրված առաջընթացն ու իրականացված բարեփոխումները։

Ներկայացվել է նաև Հայաստանի համագործակցությունը միջազգային մոնիթորինգային կառույցների հետ՝ մասնավորապես Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների կոնվենցիայի և GRETA խմբի շրջանակում, որն անցկացում է պարբերական գնահատականներ՝ փաստարկելով Հայաստանի ձեռքբերումները տվյալ ոլորտում։