ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-ին տեսակապի միջոցով մասնակցել է Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի վեցերորդ նիստին, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով ոլորտային հիմնական ուղղություններին և նախատեսվող ծրագրերին։
Մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները, տնտեսական գործընթացների առաջխաղացման ուղիները, գիտահետազոտական աշխատանքների իրականացման և թվայնացման նշանակությունը։
Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2026 թվականին՝ Ղազախստանի տարածքում։






