AM
13 Հունիս 2009 - 10:16 AMT

Մեկնարկել է Viva-Cell MTC ինտերնետ-մուլտիմեդիայի նոր ծառայությունը

Viva-Cell MTC-ը հայտարարել է «Վիդեո-Միքս» նոր ծառայության մեկնարկման մասին: Այսուհետ Viva-Cell MTC-ի բաժանորդները հնարավորություն կունենան իրենց դուր եկած տեսահոլովակները, mp3 կոմպոզիցիաներնն ու անիմացիաները ինտերնետից բեռնավորել անմիջապես բջջային հեռախոսի մեջ: Ծառայությունից օգտվելու համար հարկավոր է մուտք գործել պորտալն ու հետեւել «Վիդեո-Միքս» հղմանը, -հաղորդվում է ընկերության կայքում: