AM
26 Նոյեմբեր 2025 - 08:17 AMT

Փոխնախարար․ CRIRSCO-ին անդամակցությունը ՀՀ համար ունի ռազմավարական նշանակություն

ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդիպում է ունեցել Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի գլխավորած պատվիրակության հետ։

Նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանի՝ CRIRSCO-ին անդամակցելը ռազմավարական կարևորություն ունի և ներառված է երկրի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մեջ։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ CRIRSCO-ին անդամակցության ընթացակարգերին, ներառյալ տեխնիկական և իրավական պահանջներին, որոնք անհրաժեշտ են լիիրավ անդամ դառնալու համար։

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի ղեկավար Հարություն Մովսիսյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, ինչպես նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։