AM
26 Նոյեմբեր 2025 - 10:26 AMT

Ջրի գինը 2026-ին չի փոխվի

Ջրի սակագինը Հայաստանում 2026 թվականին չի փոխվի։ Որոշումը կայացվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

ՀԾԿՀ սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հայտարարեց, որ առանցքային պարամետրերով (ջրի սպառման ծավալ, էլեկտրաէներգիայի սակագներ) էական փոփոխություններ (ավելի քան 0,5% ) չեն արձանագրվել, ուստի որոշվել է սակագինը թողնել նույն մակարդակում:

Անապահով ընտանիքների համար սակագինը կմնա 180 դրամ մեկ խորանարդ մետրի համար, մյուս տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար այն կկազմի 200.42 դրամ։