AM
26 Նոյեմբեր 2025 - 12:54 AMT

ԱՊՀ երկրներում կրթության հնարավորություն կստեղծվի մաքսային ծառայողների համար

2024 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվել է մասնագիտական և բարձրագույն կրթության մատչելիություն ապահովել ԱՊՀ տարածքում։ Համաձայնագրի նպատակներից են բարձրագույն կրթության և լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով մաքսային ծառայությունների համար կադրերի պատրաստման կազմակերպումը, շահագրգիռ կրթական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման աջակցումը:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում՝ մաքսային ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու միջոցով, հայտնում է 1lurer.am-ը։

«Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 26-ի նիստում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի ներկայացմամբ համաձայնագրով կրթական կամ գիտական միջոցառումների կազմակերպչական ծախսերը կկատարվեն հրավիրող կառույցի կողմից:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: