Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում ավելի քան 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների թիվը, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճել է 1338-ով։
Նախորդ տարվա համեմատ 500,000–ից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների թիվը ավելացել է 12,556-ով, ինչը կազմում է 14.3 տոկոս, գրում է Aysor.am-ը։
«150 հազար դրամից 500 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց թիվն ավելի է 24,684-ով կամ՝ 7.8 տոկոսով»,- նշել է նա։
Պապոյանը հավելել է, որ մինչև 150,000 դրամ վաստակողների թիվը նվազել է 7655-ով։
Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ռեկորդային թիվ՝ 810,074։
«2025թ. հոկտեմբերին ռեկորդային թվով աշխատատեղեր ունենք՝ 810,074 աշխատատեղ։ Նախորդ տարվա հոկտեմբերին՝ 779,151։ Այսպիսով նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 30,923-ով»,–գրել է նա։






