AM
27 Նոյեմբեր 2025 - 11:00 AMT

Փաշինյանը հանդիպման է հրավիրել Գարեգին Բ-ին քննադատող հայտարարությանը միացած հոգևորականներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էմի խումբ արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հրապարակած հայտարարությանը՝ տեղեկացնելով, որ պատրաստ է հանդիպում կազմակերպել այդ հոգևորականների հետ՝ իրենց տեսակետները մանրամասն հասկանալու նպատակով։

«Եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են, եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում և ես, սրբազան հայրերի համաձայնության դեպքում, հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի նրանց դիրքորոշումները հայտարարություններից բխող ավելի մանրամասն հասկանամ»,-ասել է նա կառավարության ճեպազրույցների սրահում, հայտնում է Panorama.am-ը։

Նշելով որ Եկեղեցու հանդեպ իր դիրքորոշումը հայտնի է՝ Փաշինյանն ասել է, որ որդիական խոնարհությամբ ու նախանձախնդրությամբ է ընդունել այդ հայտարարությունը և վճռականությամբ ու հաստատակամությամբ ողջունում է այն։

Մի խումբ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ Վեհափառ Հայրապետից պահանջում են Մայր Աթոռից հեռացնել Արշակ Սրբազանին, բայց բացասական պատասխան են ստացել և «խստագույնս դատապարտել են Գարեգին Բ-ի թյուր ընթացքը»։ Նշվում է նաև, որ «Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։