Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կհատկացնի 96.4 միլիոն եվրոյի վարկ՝ զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացման նպատակով:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120.5 միլիոն եվրո, որից հիմնական մասը՝ 96.4 միլիոնը, կտրամադրի բանկը վարկային հիմունքներով, իսկ մնացած 24.1 միլիոն եվրոն կծածկի ՀՀ կառավարությունը համաֆինանսավորման ձևաչափով, հայտնում է Aysor.am-ը։
Հայաստանի և ՎԶՄԲ-ի միջև վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին։






