AM
27 May 2002 - 19:17 AMT

ԼՂՀ ՔԱՂԱՔՑԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Աշոտ Դանելյանը սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել: Թուրինում (Իտալիա) անցկացվող մրցույթում մասնակցում էին 18 երկրների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում է «Դե-Ֆակտո» գործակալությունը, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը եւ ոսկե մեդալը նա նվաճել է մինչեւ 60 կգ քաշային խմբում` մրցումնավերջում վստահ հաղթանակ ձեռք բերելով Ռուսաստանի ներկայացուցչի հանդեպ: Մինչեւ այս հաղթանակը Աշոտ Դանելյանն արդեն մի շարք պատվավոր տիտղոսների էր արժանացել` սամբոյի Հայաստանի պատանիների քառակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի մրցանակակիր, 2001 թվականի պատանիների Աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: