AM
27 Նոյեմբեր 2025 - 13:21 AMT

Փաշինյան․ Երբեք հրաման չեմ տվել ինքնիշխան տարածքից զորքի հետ քաշման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններն ըստ էության դարձել են պատերազմի հետ առնչվող բոլոր հարցերի քննության հարթակ։ Նա նաև արձագանքել է հարցին՝ արդյոք պատերազմի ընթացքում տվել է հրաման ՀՀ ինքնիշխան տարածքից զորքը հետ քաշելու վերաբերյալ։

«Ես երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից որևէ զորքի հետ քաշման մասին»,-ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։

Նրա խոսքով՝ պատերազմին վերաբերող որևէ բան հանրությանն անհայտ չէ, իսկ քրեական գործերում չկա տեղեկատվություն, որը կառչի հանրային գիտելիքից դուրս։

«Այդ քննությունը տեղի է ունեցել, ես այդ գործով հարցաքննվել եմ։ Ավելին՝ քննվել եմ ժողովրդի կողմից։ 2021 թվականի ընտրություններն են այդ ամբողջ քննությունը»,-ասել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ պատերազմի վերաբերյալ մանրամասները բազմիցս ներկայացվել են ինչպես քննիչ հանձնաժողովներում, այնպես էլ իր ելույթներում։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ։