Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում, նոյեմբերի 28-ին, երկու երկրների պատկան մարմինների ներկայացուցիչներն անցկացրել են հանդիպում Ախուրիկ-Աքյաքա պետական սահմանային անցակետում և Գյումրիում, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ և հայ-թուրքական երկխոսության շրջանակում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում ևս գրել է այդ մասին։
«Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնմանը և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը»,- գրել է նա։
Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ անցկացված ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը։






