AM
15 June 2009 - 08:14 AMT

Հունիսի 16- 21-ը կդադարեցվի գազի առաքումը Հայաստան

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, հաղորդում է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Վրացական ընկերությունը հունիսի 16-ից 21-ը նախատեսում է իրականացնել Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով 3,6 կմ երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքները:

Այս ընթացքում հանրապետության գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանից` առանց սահմանափակումների;