ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն դոկտոր Ջաթինդեր Չիմային, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերը։