«Թուրքիայի համար գլխավորը համաձայնագրի ստորագրումն է, որը բխելու է մեր շահերից: Կարեւոր չէ, թե ինչպես ենք հասել մեր նպատակին` Nabucco-ի միջոցով, թե բանակցությունների եւ այլ երկրների հետ համաձայնության: Nabucco-ի համաձայնագիրը ստորագրվելու է հուլիսի վերջին»,- այդպես է մենկաբանել Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզն առաջընթացի ձեռք բերումը Nabucco նախագծում:
Յիլդիզը նաեւ ասել է, որ Nabucco նախագծի շրջանակներում Թուրքիան արդեն համագործակցում է Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Իրաքի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ:
Nabucco-ն 3.3 հազար կմ երկարությամբ մայրուղային գազատար է, որը ձգվելու է Կենտրոնական Ասիայից դեպի ԵՄ երկրներ:
Նախագծային հզորությունը տարեկան 26-32 մլրդ խմ գազ է: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2014-ին: Նախագծի ենթադրվող արժողությունը 7.9 մլրդ եվրո է: