AM
24 May 2002 - 18:42 AMT

ՂԵԿԻՆ ԿԱՐԳԵԼՎԻ ՕԳՏՎԵԼ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻՑ

Հայաստանի կառավարությունը հաստատել է ներքին գործերի նախարարության կողմից առաջարկված փոփոխությունները փողոցի երթեւեկության կանոնների մեջ: Ընդունված որոշման համաձայն, հուլիսի 5-ից սահմանափակումներ են մտցվում ղեկի մոտ բջջային հեռախոսից օգտվելու կարգի մեջ: Բջջային հեռախոսով կարելի կլինի խոսել միայն, եթե այն ամրացված լինի մեքենայի սրահում եւ չխանգարի վարորդին: Մտցվել է նաեւ առավելագույն արագության սահմանափակում` 20 կիլոմետր բակերում մեքենան վարելու դեպքում: Նոր կանոնադրության մեջ հստակ սահմանված է դատարանում, երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանք վճարելու մասին, ավտոտեսուչի որոշման բողոքարկման կարգը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: