AM
17 June 2009 - 16:05 AMT

Մկրտիչ Մելքոնյան. Երեւանն առաջիկայում կարող է իրոք «վարդագույն քաղաք» դառնալ

Հայաստանում Karcher ընկերության ներկայացուցչության վաճառքների տարեկան ծավալը 2008 թվականին կազմել է շուրջ 1 000 000 դոլար, լրագրողներին է հաղորդել Հայաստանում Karcher ընկերության ներկայացուցչության տնօրեն Մկրտիչ Մելքոնյանը հանրապետությունում ընկերության 10-ամյա ներկայությանը նվիրված շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքերով, ընկերությունում ճգնաժամի պայմաններում վաճառքների ծավալների կրճատումը կազմել է 20-30 տոկոս 2009-ին, սակայն ծառայությունների ոլորտի վրա ճգնաժամը չի ազդել: «Ծառայությունների ոլորտում մեզ մոտ աշխատում է 120 մարդ»,-ասել է Մելքոնյանը:

Ինչպես հաղորդել է Մելքոնյանը, ընկերությունը առաջատար դիրքեր է գրավում «մաքրության« ոլորտում եւ աշխատում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը, ՎՏԲ բանկը (Հայաստան), HSBC բանկը, որտեղ աշխատում են ընկերության աշխատակիցներն ու օգտագործվում են Karcher-ի մաքրող նյութերը: «Ընկերության տեխնիկան եզակի է, քանի որ մյուս ֆիրմաները ունեն մեր արտադրանքի միայն 5 տոկոսը»,-հավելել է նա:

Մելքոնյանը նշել է, որ Karcher-ը ապահովում է ինչպես ներքին տարաքծների, այնպես էլ արտաքին մաաքրությունը (ունենք քաղաքային տիպի հավաքող մեքենաներ): «Մենք պայմանավորվածություն ունենք Երեւանի քաղաքապետարանի հետ, որի համաձայն ընկերությունն իրականացնում է ֆասադների մաքրման աշխատանքներ: «Հուսով եմ, որ մի քանի տարի անց մեր Երեւանն իրոք «վարդագույն քաղաք» կլինի»,-ասել է Մելքոնյանը:

Գերմանական Karcher (Alfred Karcher GmbH & Co.KG) ընկերությունը հիմնադրվել է գյուտարար Ալֆրեդ Կերխերի կողմից 1935թ.: Ի սկզբանե ընկերությունը մասնագիտանում էր արդյունաբերական տաքացուցիչ տարքերի արտադրության վրա` այն հայտնի դարձավ «Karcher Salt-Bath» վառարանների շնորհիվ, որոնք անմիջապես մեծ տարածում գտան: Գոյության տասը տարիների ընթացքում վաճառվել են շուրջ 1200 նման սարքեր:

Այսօր Karcher-ը հայտնի է ողջ աշխարհում որպես մաքրությանն ու հավաքմանը վերաբերող առաջատար: Առանձնակի ժողովրդավարություն են վայելում ընկերության արտադրած մինիլվացարաններն ու փոշեկուլները: Karcher-ի սարքավորումների կիրառման ոլորտը շատ լայն է, իսկ մաքրող տեխնիկայի տեսականին առաջացնում է մրցակիցների նախանձը: Արդյունաբերական ու կենցաղային փոշեկուլները, ինչպես նաեւ Karcher-ի լվացարաններն օգնում են լուծել խնդիրների լայն շրջանակ, եւ թույլ են տալիս ժամանակի զգալի տնտեսում ապահովել եւ բարձր շահութաբերություն:

Հայաստանում Karcher-ի ներկայացուցչությունն աշխատում է 1999 թվականից: