AM
18 Հունիս 2009 - 10:24 AMT

ADC-ը հայտարարել է «Անվճար միացում» ակցիայի մեկնարկի մասին

ADC-ը հայտարարել է «Անվճար միացում» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիան իրագործվելու է հունիսի 18-30-ը, այդ ժամանակահատվածում ADC-ի հաճախորդներն ազատվելու են միացման համար վճարից, որը կազմում է 50.000 դրամ: Օգտագործելով «Անվճար միացում» ակցիան` բաժանորդի համար մատչելի են դառնում ընկերության ծառայությունները, ինչպիսիք են օրինակ, լայնարձակ մուտքը ինտերնետ, առանձին օբյեկտների միջեւ տվյալների հաղորդումը, – հաղորդում է ընկերության կայքը: