AM
24 May 2002 - 18:56 AMT

ԱՅՍՕՐՎԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Այսօր երեկոյան Մոսկվայում բանակցություններ կսկսվեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ: Գերտերությունների ղեկավարների հանդիպման ընթացքում կքննարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հայ-ադրբեջանական հակամարտության թեման Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ Բուշի կողմից կշոշափվի այն հիմնախնդիրների համատեքստում, որոնք կապված են Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության համակարգի ձեւավորման հետ: Դրանից բացի, հաղորդվում է, որ նախագահները մտադիր են կարծիքներ փոխանակել Կասպից ծովի շրջանում էներգետիկ նախագծերի հեռանկարների վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: