Բաքվում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Րյաբովը, մեկնաբանելով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման կայանալիք քննարկումը, հայտարարել է, որ «Մոսկվայի եւ Վաշինգտոնի ջանքերի միավորումը, անկասկած, կավելացնի Հարավային Կովկասում անվտանգության աստիճանը»: Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ հանդիպումը կարեւոր նշանակություն կունենա, քանի որ «երկու երկրների հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի»: Խոսելով վերջերս Պրահայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների բանակցությունների մասին, Րյաբովը ընդգծել է, որ երկխոսության անցումը նախագահների անձնական ներկայացուցիչների մակարդակի վրա ոչ մի դեպքում չի կարելի մեկնաբանել, որպես խաղաղ գործընթացի աստիճանական ավարտ: Նրա խոսքերով, այդ ֆորմատը ոչ միայն չի բացառում, այլ նաեւ նպաստում է բարձր մակարդակի հանդիպումների ակտիվացմանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: