Պաշտոնական այցով Երեւանում գտնվող` Ռուսաստանի Դաշնության Ժողովի Դաշնային Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջում է հաշվի առնել ստեղծված իրողությունները: «Հայաստանը եւ Ադրբեջանը, ցանկանում ենք մենք, թե ոչ, ապրում են որոշակի իրողությունների պայմաններում: Եվ, բնական է, որ նստելով բանակցությունների սեղանի շուրջ, պետք ելնել դրանից»,- նշել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավարը: Միրոնովի խոսքերով, Մոսկվան կընդունի ցանկաված որոշում, որը կընդունեն հակամարտող կողմերը: Խոսելով տարածաշրջանային հակամրատությունների կարգավորման գործում ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի ունեցած դերի մասին` Դաշնային Խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Միջխորհրդարանական Վեհաժողովի քարտուղարությունը ներկայումս միջոցառումներ է մշակում, որոնք թույլ կտան ակտիվացնել ՄՎ-ի դերը Կովկասի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման գործում: Միրոնովը հիշեցրել է, որ ԱՊՀ ՄՎ-ը ժամանակին քիչ բան չի արել ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադար հաստատելու համար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: