Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Կույս» ոսկե հուշադրամը, հաղորդում է Կեենտրոնական բանկի մամլո ծառայությունը: Ծրագրի մեջ ընդգրկված են Կենդանակերպի 12 նշանները:
Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Եզրաշուրթի մոտ վերեւում հայերեն, իսկ ներքեւում անգլերեն շրջանագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրաԿույսիպատկերն է: Պատկերից ներքեւ աջում կույս կենդանակերպի նշանի խորհրդանիշն է: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի եւ եզրաշուրթի միջ- վերեւում լատիներեն, իսկ ներքեւում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը համապատասխանաբար` «VIRGO» («Կույս»):
Համաձայն հաղորդագրության, թողարկվել է 10 հազար ոսկե հուշադրամ, որոնց անվանական արժեքը 10 հազար է: Հուշադրամը պատրաստված է 900 հարգի ոսկուց, 22 մմ տրամագծով, 8.6 գր քաշով:
Հուշադրամի եզրագծերը ձեւավորել է դիզայներ Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: