ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ հունիսի 22-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ընթացող բերքահավաքին: Երկրի ղեկավարը կարեւորել է բերքահավաքը պատշաճ կերպով կազմակերպելու անհրաժեշտությունը:
Հացահատիկային կուլտուրաների բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու,կորուստները նվազագույնին հասցնելու եւ գյուղատնտեսության զարգացման դրական դինամիկան պահպանելու համար քննարկվել է նաեւ բնակչությունից այս տարվա ցորենի գնման գները: Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:






