Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում, որը կկայանա մայիսի 23-ին, կքննարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցը: Հայ-ադրբեջանական հակամարտության թեման Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ Բուշի կողմից կշոշափվի` Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության համակարգի ձեւավորման հետ կապված խնդիրների ենթատեքստում: Բացի այդ, տեղեկացվում է, որ նախագահները մտադիր մտքեր փոխանակել Կասպից ծովում էներգետիկ նախագծերի իրականացման հեռանկարների վերաբերյալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: