Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը կանխատեսում է անկում ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի բոլոր երկրներում, բացառությամբ Ասիայի երկրների: Ինչ վերաբերում է Հայաստանին, նրա կարծիքով, երկրում տիրող իրավիճակը պայմանավորված է հետեւյալ օբյեկտիվ պատճառներով. հանրապետությանը բնութագրական է տնտեսության կառույցում անհամաչափությունը: «Բնական է, երբ քո տնտեսական աճն ապահովված է 50-60 տոկոսով սեկտորներից մեկի հաշվին, մասնավորապես շինարարական սեկտորում, համապատասխանաբար տնտեսությունն ունի դիֆերսիֆիկացիայի ենթարկված տնտեսություն»,- ասել է նա, որպես օրինակ բերելով Ռուսաստանը, որի տնտեսությունն ամբողջովին կախված է նավթային եւ գազային արտահանումից:
Երկրում տիրող իրավիճակի պատճառի երկրորդ խնդիրը տրանսֆերտներից կախվածությունն է, որոնք պայմանավորված են կոնկրետ երկրի կոնկրետ իրավիճակով, մասնավորապես Ռուսաստանում «Տարադրամային հոսքերում անհամաչափությունը որոշակի խնդիրներ է ստեղծում, որոնց հետ մենք առնչվում ենք»,- ավելացրել է նա:
Աշխարհաքաղաքական գործոնը նույնպես ազդեցություն է ունեցել երկրի իրավիճակի վրա, հաղորդել է Ջրբաշյանը: «Տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը հանգեցնում է ռիսկերի մեծացման, մասնավորապես բեռնափոխադրումների հետ կապված»,- ավելացրել է նա:
Այնուամենայնիվ, Ջրբաշյանը հույս հայտնեց, որ հակաճգնաժամային ծրագրի արդյունքում, որն անցկացնում է կառավարությունը, Հայաստանին կհաջողվի հաղթահարել ճգնաժամի հետեւանքները: «Արեւելյան Եվրոպայի այլ երկրների հետ համեմատած Հայաստանն «անվտանգության մեծ բարձիկ» ունի ՆՀԱ նկատմամբ արտաքին պարտքի ցածր մակարդակի տեսքով, որի շնորհիվ մեզ պատրաստ են վարկեր տրամադրել»,- ավելացրել է նա:
Ջրբաշյանի խոսքերով պետք է ավելացնել ազգային տարադրամի մարտյան արժեզրկումը, որն արտաքին առեւտրային բալանսի ցուցանիշներով բավարար աստիճանի վրա էր:
Նրա խոսքերով, սեպտեմբերին երրորդ եռամսյակի արդյունքներով կարելի է գնահատել Հայաստանում տիրող իրավիճակը: Անկումը Հայաստանում միանշանակ է, բայց ահա ինչպիսի՞:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ը ներդրումային բանկ է, որն առաջարկում է կորպորատիվ, ներդրումային եւ մի քանի մանրածախային ծառայություններ ամբողջական փաթեթի տեսքով: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խումբը, որը Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից է:






