AM
23 Հունիս 2009 - 15:02 AMT

«ԱրմենՏելը» բարձրացնում է հաճախորդների սպասարկման որակը` բացելով նոր գրասենյակներ

«ԱրմենՏելը» հայտարարել է Երեւանում վաճառքի եւ սպասարկման երկու նոր գրասենյակների (ՕՊիՕ) մասին: Նոր գրասենյակները համապատասխանում են Beeline-ի սպասարկման ամենաբարձր չափորոշիչներին: «Համոզված եմ, որ այդ գրասենյակներում հաճախորդների նկատմամբ կողնորոշումը եւ անթերի սպասարկումը Beeline-ի սպասարկումը բարձրացնելու նոր ծրագրի հաջողության գրավականը կդառնան»,- հայտարարել է գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն բացման արարողության ժամանակ:

Աբովյան փողոցում գտնվող նոր գրասենյակում ներկայացվելու է ծառայությունների ողջ փաթեթը, բացի ֆիքսված կապի անջատված համարների կրկնակի միացումից: Beeline մնացած բոլոր գրասենյակներում ծառայությունները սահմանափակումներ չունեն:

2009-ի սկզբից բացվել են Beeline-ի վաճառքի եւ սպասարկման 9 գրասենյակներ, այդ թվում Եղվարդում, Նոր Հաճնում, Սեւանում, Ջերմուկում, Վարդենիսում եւ Ծաղկաձորում: Ներկա դրությամբ Հայաստանում գործում են Beeline-ի վաճառքի եւ սպասարկման շուրջ 60 գրասենյակներ: