Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ երկրների Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Հայաստանը չի մասնակցում նիստին քաղաքական պատճառներով: Ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս Ադրբեջանում որոշակի ուժերի կողմից արշավ է սկսվել ընդդեմ, տարբեր միջազգային եւ տարածաշրջանային համաժողովներին մասնակցող, հայկական պատվիրակությունների Բաքու կատարելիք այցելությունների: Վերջերս ադրբեջանական «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը» տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ եթե Հայաստանի հասրակական կամ պետական կառույցների ներկայացուցիչները ժամանեն Բաքու, նրանց դեմ «ուժ կկիրառվի»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: