Firefox 3.0 ինտերնետ բրաուեզերն ինտերնետ օգտագործողների շարքում համբավով առաջին տեղն է զբաղեցնում: Ֆավորիտ համարվող Internet Explorer 7-ն անցյալ շաբաթվա վերջում սկսել է զիջել իր դիրքերը, հեղինակության սանդղակով իջնելով մինչեւ 28.75 տոկոս: Firefox 3.0 ինտերնետային ծրագրի մոտ, հակառակը, մեկ շաբաթում նշվել է հեղինակության աճ 27.54 տոկոսից մինչեւ 29.21 տոկոս:
Firefox 3.0-ի առաջ անցնելը որոշ փորձագետների կարծիքով կապված է նախկին առաջատար Internet Explorer 7-ի կողմնակիցների զանգվածային միգրացայով նոր ութերորդ մակարդակ: Նյութը պատրաստված է Stat Counter Global Stats-ի վիճակագրական տվյալներով:






