«Հակավիրուսային կենտրոնի» փորձագետները զգուշացնում են էլեկտրոնային նամակների զանգվածային տարածման ալիքի մասին, որի օգնությամբ ոճրագործները փորձում են իրենց զոհերի համակարգիչներ ներմուծել վնասակար ծրագրերը` Microsof-ի patch-երի տեսքով: Կեղծ հաղորդագրություններում ասվում է, որ Outlook եւ Outlook Express փոստային հաճախորդների մոտ կրիտիկական «անցքեր» են հայտնվել: Patch-երի հաստատման համար գործածողներին առաջարկվում է անցնել մի վեբ-կայք, որը կիբերհանցագործները ներկայացնում են որպես «Microsof-ի նորացումների կենտրոն»: Իրականում խոստացված թարմացումների փոխարեն կեղծ էջի միջոցով վնասակար ծրագրեր են տարածվում:
«Հակավիրուսային կենտրոնի» փորձագետները նշում են, որ այդ վիրուսի տարածումը քողարկված է Microsof-ի ոճով, ուստի գործածողները կարող են հեշտությամբ ընկնել ծուղակը: Ավելին, նամակում պարունակվող հղումը հասցեի մասում պարունակում է «update.microsoft.com» դոմենի անվանումը, որը կարող է մոլորության մեջ գցել:
Անվտանգության գծով մասնագետներն ընդգծում են, որ Microsoft կորպորացիան իր ապրանքի խոցելիության վերաբերյալ փոստային տարածում չի իրականացնում: Ուստի ,Microsoft Outlook Critical Updateե կամ ,Update for Microsoft Outlookե վերնագրով նամակները վկայում են այն մասին, որ հեղինակները կիբերհանցագործներ են»,-հաղորդում է «Կոմպյուլենտան»: