«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն սկսում է իր բանկոմատներով MasterCard միջազգային վճարային համակարգի քարտերի սպասարկումը, հաղորդում է բանկի լրատվական ծառայությունը:
Այսպիսով, բանկի բոլոր բանկոմատները սպասարկում են ArCa, MasterCard – VISA քարտեր: VISA քարտերի սպասարկումը կատարվում է ,Կոնվերս բանկե ՓԲԸ-ի հետ համատեղ:
Հանդիսանալով «Միջազգային ներդրումային բանկ» ՓԲԸ լիիրավ իրավահաջորդը, ստեղծվել է 1991 թվականին:
Բանկը հանդիսանում է «Տուրան-Ալեմ» ԲԸ, «ԲՏԱ Բանկ» ՍՊԸ (Ռուսաստան), «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ (Բելոռւս), «Temip բանկ» ԲԸ (Ղասախստան), «ԲՏԱ Բանկ» ԲԸ (Վրաստան), «Օմսկ-Բանկ» ԲԲԸ (Ռուսաստան), «Բնակ ԲՏԱ (Կազան)», ԲԿԲ (ԲԲԸ) (Թաթարստան), «ԲՏԱ Բանկ» ԲԲԸ (Ղրղզստան), «ԲՏԱ բանկ» ԲԲԸ (Ուկրաինա) ռազմավարական գործընկերը:
«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ Կանոնադրական Կապիտալում բաժնետերերի կազմի մեջ մտնում են` ԲԸ «ԲՏԱ Բանկ» Ղազախստան 48,95% բաժնետոմս, «ZRL Betaligunds» GmbH 31,1%, TOO «Mobilex EnergyLimited» 16,25%, «Նախագծաին-շինարարական ընկերություն ԱՄԿ-Ինվեստ» 3,7%:
2009 թվականի մարտի 31-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 5 573 087 հազ. դրամ, ակտիվներ` 9 850 961 հազ. դրամ, պարտավորություններ` 4 277 874 հազ. դրամ: