AM
26 June 2009 - 15:41 AMT

Համատեքստային գովազդն արդեն ուտոպիա չէ Հայաստանի համար

Հայաստանը բավարար ներուժ ունի, հասկանալու եւ ներդնելու համար ինտերնետ-մարքեթինգի նոր մեխանիզմը` համատեքստային գովազդը, լրագրողներին է ասել Adbook համատեքստային գովազդի ծրագրի համակարգող Ալեքսանդր Հակոբյանը: Քանի որ ինտերնետից օգտվողների թիվը Հայաստանում ակտիվորեն աճում է, ապա, ըստ Հակոբյանի, այդ մեխանիզմն անհրաժեշտ է: «Սկզբում կային բարդություններ, կապված համատեքստային գովազդ հասկացության հետ: Հարկավոր էր հայացնել այդ հասկացությունը: Հակոբյանը նշել է, որ Հայաստանը բավարար ներուժ ունի այդ մեխանիզմի կիրառման համար: «Մենք, հայերս խելացի ազգ ենք, եւ ունենք այդ ներուժը»,-հավելել է Adbook ծրագրի համակարգողը:

Հակոբյանը պարզաբանել է, որ համատեքստային գովազդը նպաստում է որոշակի տեքստի ու համապատասխան լսարանի անմիջական շփմանը, այսինքն հայտնվում է թեմատիկ տեղեկություն որոնելիս: Հավանականությունը, որ այցի ժամանակ այցելուն ուշադրություն կդարձնի թեմատիկ գովազդի վրա, շատ մեծ է:

Հակոբյանը նշել է, որ աշխատանքներն ընթանում են 2009թ. մարտից եւ Adbook -ի հաճախորդներն են դարձել «Արմավիան», «Փլեյ-սիթին», «Ինէկոբանկը» եւ այլ հայտնի ընկերություններ: Գովազդը կարող է զետեղվել մի քանի կայքերում, եւ այդ ծառայության արժեքը սկսվում է 1 դրամից: «Ընկերությունն ինքն է որոշում մեկ կլիկի, մեկ այցելության արժեքը: Սա համատեքստային գովազդի այսպես կոչված հեղափոխական մասն է»,-ասել է նա:

Ըստ Հակոբյանի, այդ մեխանիզմի շնորհիվ ընկերությունները վաստակել են 10 000-150000: Սա երկկողմանի գործընթաց է, որը թույլ է տալիս վաստակել գործընկեր ընկերություններին: «Հայաստանում մեր առաքելությունը հայ բնակչությանը հայկական գովազդով ապահովելն է»,-ասել է նա:

Ինտերնետ-մարթեքինգը կարող է ավելացնել ընկերության շահույթը մինչեւ 200 000 դրամ, քանի որ կա որոշակի նպատակային լսարան: Երեւանում այսօր տեղի է ունեցել Adbook համատեքստային գովազդի առաջին տարածաշրջանային ծառայության շնորհանդեսը:

Համատեքստային գովազդը նոր մոտեցում է գովազդային հաղորդակցությունների համակարգում: