Այսօր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Պանդեյը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջեւ հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիր: