ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը հաղորդում է ներ ծառայության` on-line բառարանի գործադրման մասին, որն ընկերության բաժանորդներին թույլ կտա անմիջապես բջջային հեռախոսով որոնել բառերի թարգմանությունները: Բառարանը հնարավորություն է տալիս օգտվողներին ռուսերեն թարգմանել 5 լեզուներից` անգլերենից, գերմաներենից, ֆրանսերենից, իտալերենից եւ իսպաներենից:
Ծառայությունից օգտվելու համար բաժանորդները պետք է այցելեն ՎիվաՍելլ-ՄՏՍ բջջային պորտալ` www.vivacell.am, եւ հետեւել «բառարան» հասցեին, հաղորդում է ընկերության կայքը:






