Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայ մշակույթի պատմությանը նվիրված «Սուրբ Սարգիս Զորավար» ոսկե հուշադրամ, հաղորդում է Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունը:
Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է զարդանախշ, որից ներք- նշված է թողարկման տարեթիվը` «2009»: Ներք-ում եզրաշուրթի մոտ երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «5000» – «ԴՐԱՄ»: Զարդանախշը, թողարկման տարեթիվը – անվանական արժեքի թվանիշը եզերված են գծավոր շրջանագծով:
Եզրաշուրթի – շրջանագծի միչ- շրջագծով հայերեն մակագրված է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Սուրբ Սարգսի պատկերն է` ձիուն հեծած վիշապին հաղթող: Վեր-ում եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է` «ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ»:
Հաղորդման համաձայն, թողարկվել է 5000 ոսկե հուշադրամ, որոնց անվանական արժեքը յուրաքանչյուրը 5000 դրամ է: Հուշադրամը պատրաստված է 9000 հարգի ոսկուց, 18 մմ տրամագծով, 4,3 գրամ զանգվածով:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Կարապետ Աբրահամյանը: Հուշադրամը դրվագվել է Ֆինլանդիայի դրամահատարանում: