AM
30 June 2003 - 14:06 AMT

ՕՐԵՐՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՏՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Հուլիսի 4-ին Երեւանում տեղի կունենա հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հուշարձանի հանդիսավոր բացումը: Այդ մասին այսօր հաղորդել է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Հուշարձանը տեղադրվել է Օպերային թատրոնին հարող տարածքում, որտեղ ներկայումս բարեկարգման աշխատանքներ են տարվում: Նշենք, որ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած Ա. Բաբաջանյանի հուշարձանը տեղադրվել էր անցյալ տարեվերջում, սակայն հասարակայնության պահանջով ապամոնտաժվել էր որոշ շտկումներ կատարելու նպատակով: