AM
17 May 2002 - 18:46 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ ՂԱՐԱԲԱՂ

Երեւանում գտնվող Եվրոպայի Խորհրդի նախարարների խորհրդին կից մոնիտորինգի խմբի ղեկավար դեսպան Պյետրո Էրկոլե Ագոն հաստատել է ԵԽԽՎ-ի ղեկավարության մտադրությունը` ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով Ստեփանակերտ պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ: Սակայն, Ադրբեջանը շարունակում է խոչնդոտել Եվրոպայի Խորհրդի փորձագետների այցը Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը երեկ հայտարարել է, որ Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչները իրավունք չունեն այցելելու Ղարաբաղ, մինչեւ պաշտոնական Բաքուն չտա իր համաձայնությունը: Ընդ որում նա նշել է, որ համաձայնությունը կտրվի միայն «որոշ պայմանների» կատարման դեպքում: Հիշեցնենք, որ ԼՂՀ-ի իշխանությունները դիմել են ԵԽԽՎ, առաջարկելով այցելել Ղարաբաղ համոզվելու համար, որ Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքները, իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ինչպես հայտնի է, պաշտոնական Բաքուն հավաստիացնում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը օգտագործվում է թմրանյութերի տարանցման, ահաբեկիչների պատրաստման եւ միջուկային թափոնների պահպանման համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: