AM
6 Հուլիս 2009 - 08:45 AMT

«Արմավիա» ավիաընկերությունը վերսկսում է չվերթերը դեպի Աստրախան

Հուլիսի 14-ից ի վեր «Արմավիա» ընկերությունը վերսկսում է կանոնավոր ուղիղ չվերթերը Երեւանից Աստրախան եւ հակառակ ուղղությամբ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Երեւան-Աստրախան-Երեւան ուղղությամբ U8937/937 չվերթերը կկատարվեն հետեւյալ չվացուցակով` թռիչքը Երեւանից 10:00-ին տեղի ժամանակով, ժամանումն Աստրախան 10:35 տեղական ժամանակով, թռիչքը Աստրախանից 12:50 տեղի ժամանակով, ժամանումը Երեւան 15:30-ին տեղի ժամանակով:

«Արմավիա» ավիաընկերությունն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ է: «Արմավիա» ավիաընկերությունը ամսեկան շուրջ 250 չվերթ է կատարում ԱՊՀ, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի շուրջ 30 ուղղություններով: 2008թ. «Արմավիա» ընկերությունը փոխադրել է շուրջ 647 000 ուղեւոր:

Օդային ավիաշարժակազմը կազմված է A-319 (3), A-320 (2), ԻԼ-86, ՏՈւ-134 տիպի օդանավերից:

«Արմավիան» առաջինը ձեռք կբերի նոր Սուխոյ Superjet S-100 ինքնաթիռը, որը կհամալրի ավիաշարժակազմը մինչեւ 2009թ. ավարտը: