AM
6 July 2009 - 10:31 AMT

Առաջին կիսամյակում Հայաստանում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 7929-ով

Առաջին կիսամյակում Հայաստանում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 7929-ով: 2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 581884 բաժանորդ, հաղորդում է «ՀայՌուսգազարդի» մամլո ծառայությունը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 7929-ով, որից 1388-ը՝ հունիս ամսին: